Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Երևանի Սեբաստիա փողոցում մահվան ելքով վրաերթ է գրանցվել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ժամը 19:00-ի սահմաններում Nissan-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 անձի՝ 41-ամյա Հրայր Խաչատրյանին և 57-ամյա Սուսաննա Խաչատրյանին։
Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը լքել է դեպքի վայրը։
Սակայն, հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:05-ին, 29-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին ու ասել, որ ինքն է կատարել վրաերթը։ Նրան ձերբակալել են։ Կատարվում է նախաքննություն։