fbpx
Հասարակություն

Վրաերթ Թոթովենցի փողոցում. տուժածի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի նրբանցքում՝ թիվ 135 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թոթովենցի փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում Գևորգ Ղ-ն (ծնված 1994 թ.) «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ռուբեն Դ.-ին, ով հոպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ