Զինված Ուժեր

Զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Քիչ առաջ հայտնել էինք, որ ողբերգական վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով 2 զինծառայող է մահացել։

Այս դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը։

Նշվում է, որ ապրիլի 15-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու, որից հետո դիմել է փախուստի։

Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 3-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժկենտրոն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04։30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ