Մեր հարևան Վրաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ այնտեղ արձանագրվել է COVID-19-ի 1145 դեպք։
Այս մասին հայտնում է Stopcov.ge կայքը։
Նշվում է, որ հիվանդությունից ապաքինվել է ևս 5 քաղաքացի։ Կորոնավիրուսից առողջացածների ընդհանուր թիվը Վրաստանում այժմ կազմում է 927:
Այս պահին կարանտինային ռեժիմի մեջ է գտնվում 6459 մարդ։