fbpx
Քաղաքականություն

Վրաստանում ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Aliq Media լրատվական գործակալության լրագրող Նորայր Գասպարյանը հայտնել է, որ Վրաստանի Սադախլո գյուղում ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա։

Լրագրողը նշել է, որ բախումը եղել է ադրբեջանցիների և իր ընկերոջ միջև։ Ծեծկռտուքի պատճառը հայտնի չէ։

«Բախում է տեղի ունեցել, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք խնդիրը «ազգային հողի վրա է», թե՝ ոչ» , – նշել է Նորայր Գասպարյանը։

Մինչ այս Գասպարյանը հայտնել էր, որ իր ընկերոջը ծեծի են ենթարկել և փախուստի դիմել։ Բախումը եղել է Սադախլո գյուղի ոստիկանության տարածքային բաժնի մոտ։

Նորայր Գասպարյանը հավելել է, որ ընկերոջը լուրջ վնասվածքներ չեն հասցվել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ