fbpx
Աշխարհ

Կայացել է Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

Վրաստանում ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Թեմաները եղել են տարածաշրջանում անվտանգությունը, պաշտպանական համագործակցության ուղղությունները և ապագա ծրագրերը.

«Մենք քննարկեցինք պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության ներկա և ապագա ծրագրերը: Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տեսանկյունից մենք քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել տարածաշրջանի բարգավաճման և կայունության համար»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Նախարարական հանդիպումների ավարտին բոլոր երեք երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության եռակողմ փաստաթուղթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ