fbpx
Առողջապահություն

Վրաստանում օմիկրոնով վարակվածների թիվը հասել է 24-ի

Վրաստանում կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամով ախտահարման թվաքանակը հասել Է 24-ի: Այս տվյալները հայտնել Է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ հանդես գալով ճեպազրույցում, որը տեղի Է ունեցել Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստից հետո:

Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին երկու դեպքերը լաբորատոր ճանապարհով հայտնաբերվել են երկու օր առաջ՝ դեկտեմբերի 20-ին: Վարակը բերվել Է ԱՄՆ-ը և Դուբայից: «Մենք արդեն ունենք օմիկրոնով վարակման 24 հաստատված դեպք»: Դրանք բոլորն ընթանում են թեթև ձևով: Նրանք ստանում են ամբուլատոր բուժում»,-հայտարարել Է Գաբունիան: Նա հայտնել Է, որ նոր դեպքերի մի մասը հայտնաբերվել Է օմիկրոնով ախտահարված երկու քաղաքացիների շփումներից: Նոր շտամը հաստատվել Է ախտահարվածների հետ շփում ունեցած բոլոր անձանց մոտ:

Ինչպես նշել Է փոխնախարարը, օմիկրոնով բոլոր ախտահարվածները պատվաստված են: Դրա հետ մեկտեղ Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հաղորդել Է, որ այժմ հետազոտվում են ախտահարվածների ևս 53 շփումները: Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին դեպքը լաբորատոր ճանապարհով հայտնաբերվել Է դեկտեմբերի 20-ին: Վարակված անձինք Վրաստանի երկու քաղաքացիներ են, որոնք վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից և Դուբայից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ