fbpx
Աշխարհ

Վրաստանը սպասում է ռուսական պատվաստանյութի հետազոտություններին

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանում ստեղծված նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառման մասին հարցին:

«Առողջապահության նախարարությունը սպասելու է հետազոտության արդյունքներին և որոշում կկայացնի գործընկեր կազմակերպությունների հետ»,- ընդգծել է Տիկարաձեն:

Նախարարի խոսքով՝ ցանկացած դեղամիջոց, լինի դա դեղամիջոց, թե պատվաստանյութ, պետք է ամրագրված լինի անհրաժեշտ հետազոտություններով:

«Մենք նախ կսպասենք հետազոտության արդյունքներին, որից հետո որոշում կկայացնենք գործընկեր կազմակերպությունների հետ»,- հայտնել է Եկատերինա Տիկարաձեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ