fbpx
Աշխարհ
01:00 19/09/2019

Վրաստանի բնակչության կեսից ավելին կարծում է, որ երկրի տնտեսական վիճակը վատ է

Ըստ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության՝ Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում է, որ երկրի տնտեսական դրությունը վատ է։ Այս մասին հաղորդում է Грузия Online-ը։

Հետազոտության համաձայն՝ հարցման մասնակիցների 31 տոկոսը հայտարարում է, որ երկրի ներկայիս տնտեսական դրությունը միջին աստիճանի է, տնտեսական դրությունը լավ է համարում 4 տոկոսը։

Ինչ վերաբերում է տնտեսական հավասարությանը, ապա 70 տոկոսը կարծում է, որ Վրաստանի տնտեսությունն օգուտ է բերում միայն մարդկանց որոշակի խմբի, 12 տոկոսն ասում է, որ Վրաստանի տնտեսությունն օգուտ է տալիս բոլոր քաղաքացիներին հավասարապես, իսկ 9 տոկոսի կարծիքով՝ Վրաստանի տնտեսությունը ոչ ոքի օգուտ չի տալիս: Ուսումնասիրությունը կատարվել է հուլիսի 13-29-ը: Ընդամենը դրան մասնակցել է 2131 մարդ, վիճակագրական անճշտությունը կազմել է 1,7 տոկոս:

Հարցումներն անցկացնում է CRRC-Վրաստանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ