fbpx
Աշխարհ
21:30 10/10/2019

Վրաստանի և ՌԴ-ի միջև ավիահաղորդակցության վերականգնումը փոխշահավետ է․ Զալկալիանի

Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնումը շահավետ է երկու երկրների համար ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից, և դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Կարծում եմ՝ որքան ավելի շուտ վերականգնվի ավիահաղորդակցությունը, այնքան ավելի լավ կլինի ինչպես Վրաստանի, այնպես է Ռուսաստանի, ինչպես նաև այն հարաբերությունների համար, որոնք կան մարդկանց միջև: Այս դիրքորոշումը ես արձանագրել եմ նաև Նյու Յորքում (ՌԴ ԱԳ նախարարի հետ) կայացած հանդիպմանը և ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ, չնայած վերջին ժամանակներս ստեղծված վիճակին, Ռուսաստանի ոչ մի քաղաքացի ոչ միայն բռնության, այլև վիրավորանքի զոհ չի դարձել Վրաստանում»,-ասել է Զալկալիանին:

Զալկալիանին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել է սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում: Դա բարձր մակարդակի առաջին շփումն էր 2008 թվականից հետո: Ինչպես ավելի ուշ հայտարարել է Լավրովը, Վրաստանի ԱԳ նախարարը հետաքրքրվել է, թե Ռուսաստանը երբ է վերականգնելու ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ