fbpx
Աշխարհ

Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ է․ Պետդումա

Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնման ստույգ ժամկետներն այժմ չեն կարող նշվել, բայց կա այն բանի հավանականությունը, որ դա տեղի կունենա շուտով: Այս մասին, ինչպես հաղորդել է TACC-ը, հոկտեմբերի 8-ին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ ամփոփելով Ռուսաստան-Վրաստան երկխոսության միջխորհրդարանական խմբի հանդիպման արդյունքները։

Նրա խոսքով՝ այդ հարցը ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել 1 վերջերս Դումայում նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում:

«Կոնկրետ ժամկետներ ես այժմ ձեզ չեմ նշի: Մենք ասել ենք՝ ամենամոտ ժամանակներս: Կարծում եմ, որ մենք կարող ենք դա ակնկալել»,-ասել է Կալաշնիկովը:

Իր հերթին «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Գիորգի Չոգովաձեն «Ռեզոնանսի» վրացական թերթին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանություններն առաջիկա վեց ամսվա ընթացքում կհանեն հանրապետություն թռիչքների արգելքը:

«Իհարկե, Ռուսաստանից չվերթների կրճատումը մեծ վնաս հասցրեց մեզ, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված, քանի որ չվերթներն ավելանում են Եվրամիության ուղղությամբ: Այսօր մենք չունենք ստույգ տեղեկատվություն, սակայն, ըստ երևույթին, առաջիկա վեց ամսում ՌԴ-ից թռիչքները հավանաբար կվերսկսվեն»,-ասել է Չոգովաձեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ