Աշխարհ

Վրաստանի իշխանությունները Կիեևից հետ կկանչեն դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին

Այսօր Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Կիևից դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների համար հետ են կանչելու  Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու պատճառով:

ԱԳ նախարարը հայտնել է, որ մարդու նշանակումը ռազմավարական գործընկեր, որը Վրաստանի դատական համակարգի կողմից դատապարտվել է և հետախուզվում է։

«Հարցեր է առաջացնում, ինչի պատճառով որոշվել է խորհրդակցությունների համար Թբիլիսի կանչել Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին»,- ասել է Զալքալիանին:

«Դեսպանի մասնակցությամբ այլ հարցերի հետ միասին անհրաժեշտ է որոշել ինչ գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի ստեղծված իրավիճակը երկկողմ հարաբերությունների, տարբեր միջազգային կազմակերպություններում համագործակցության և, որ ամենագլխավորն է, եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման տեսակետից համատեղ ջանքերի վրա բացասական ազդեցություն չունենա»,- հայտարարել է նա:

Զալքալիանին ընդգծել է՝ Վրաստանը չի նախատեսում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: ԱԳ նախարարի խոսքով՝ հիմա անհրաժեշտ է որոշել, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ, որ Սաակաշվիլիի նշանակմանն հետ կապված իրավիճակը երկկողմ հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենա:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին պաշտոնապես նշանակել է երկրի բարեփոխումների ազգային խորհրդի նախագահ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ