fbpx
Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահը կզբաղվի դասախոսությամբ

Վրաստանին 4-րդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախագահական ժամկետի ավարտից հետո դասախոսի պաշտոնով աշխատանքի է անցել Վրաստանի ամենահայտնի բուհերից մեկում՝ GIPA-ում։ Ընդամենը 25 ուսանողի համար նախատեսված կուրսի ժամանակ Մարգվելաշվիլին խոսելու է քաղաքագիտության մասին, անդրադառնալու է Վրաստանի քաղաքականությանը և շատ այլ հարցերի։

Նախկին նախագահը նշել է, որ գոնե առաջիկայում չի պատրաստվում վերադառնալ ակտիվ քաղաքականություն։

Իմիջայլոց, 2000-2006թթ և 2010-2012թթ Մարգվելաշվիլին եղել է GIPA-ի ռեկտորը:

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ