fbpx
Աշխարհ

Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը 10 տոկոսով կրճատվել է

Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայաններում 2019 թվականի հուլիսին ուղևորահոսքը 10 տոկոսով կրճատվել է Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառով: Այդ մասին հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Ակակի Սագիրաշվիլին օգոստոսի 13-ին վրացական IMEDI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Հայտնի իրադարձությունների պատճառով, որոնք վերաբերել են մեր ավիաշուկային, աշխատանքի անկում է դիտվում Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայաններում: Ընդհանուր առմամբ մենք ունենք 10-տոկոսանոց անկում: Օրինակ, եթե անցյալ տարվա հուլիսին Թբիլիսիի օդանավակայանն սպասարկել է 430 հազար ուղևորների, ապա այս տարի այն թողանցել է 385 հազար մարդու: Այս տարվա հուլիսին Բաթումն սպասարկել է 100 հազար ուղևորի այն դեպքում, երբ անցյալ տարի այդ թիվը կազմել է 111 հազար»,-ասել է Սագիրաշվիլին:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմն օգոստոսի 7-ին հրապարակել է հուլիս ամսվա վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, ՌԴ-ի քաղաքացիները շուրջ 160 հազար այց են կատարել հանրապետություն, ինչը 6,4 տոկոսով պակաս է 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Օգոստոսի 12-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ զբոսաշրջության ոլորտը թռիչքների արգելման պատճառով տուժել է մոտավորապես 60 մլն դոլարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ