fbpx
Աշխարհ

Վրաստանի օդային սահմանը բացվեց ևս 4 երկրի քաղաքացիների համար

Վրաստանը շարունակում է վերականգնել կապ աշխարհի հետ՝ օդային սահմանը բացելով ևս 4 երկրի՝ Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի քաղաքացիների համար։

Այս մասին հայտնում են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Վրաստան մուտք գործել ցանկացողները պետք է թռիչքից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորում անցած լինեն և Վրաստանում արդեն ներկայացնեն թեստի բացասական պատասխանը։ Դրանից բացի, երկիր մուտք գործելուց 3 օր անց նրանք պետք է ևս մեկ թեստ հանձնեն, բայց իրենց հաշվին։

Ավելի վաղ Վրաստանը սահմանը բացել էր Եվրամիության քաղաքացիների ու ռեզիդենտների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար՝ կրկին նույն պայմաններով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ