fbpx
Զինված Ուժեր

Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Փետրվարի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան:

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան պաշտպանական գերատեսչությունների միջև 2019 թվականին համագործակցության մասին երկկողմ համաձայնագիր կկնքեն:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է բարձր մակարդակի փոխադարձ այցեր կազմակերպել, համագործակցել պաշտպանական կրթության ու իրավունքի ուղղությամբ։

Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Իզորիայի առաջին այցը կլինի Հայաստան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ