fbpx
Աշխարհ
21:30 22/03/2020

Վրաստանի քաղաքացիների համար կգործի երկու անցակետ

Այսօր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ հրավիրված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել Հայաստանում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները երկիր կկարողանան մուտք գործել միայն «Սադախլո» և «Կարմիր կամուրջ» հսկիչ անցակետերով:

Երկրում համաճարակային իրավիճակի գնահատականից և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդատվություններից հետո կայացվել է հետևյալ որոշումը։

«Տվյալ փուլում որոշում է կայացվել, որ Հայաստանի հետ սահմանակից հսկիչ-անցակետերից միայն «Սադախլոյով» հնարավոր կլինի Վրաստանի քաղաքացի հանդիսացող ճանապարհորդների մուտքը երկիր, իսկ բեռնափոխադրումներն անխափան կերպով կիրականացվեն բոլոր անցակետերով: Նման սահմանափակում կտարածվի նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հսկիչ-անցակետերի վրա: Բեռները կտեղափոոխվեն անխափան, իսկ Վրաստանի քաղաքացիների մուտքը հնարավոր է միայն «Կարմիր կամուրջ» անցակետով,- ասվում է Վրաստանի կառավարության վարչակազմի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի պաշոնական տեղեկատվության համաձայն Վրաստանում կորոնավիրուսով վառակված է 54 մարդ, իսկ առողջացած՝ 3 մարդ։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ «Գրուզիա օնլայնը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ