fbpx
Աշխարհ
14:00 21/06/2019

Վրաստանի վարչապետը խոստացել է պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին

Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգությունների կազմակերպման և այդ միջադեպի կապակցությամբ թույլ տրված բոլոր սխալների համար պատասխանատվության կենթարկվեն ինչպես ընդդիմադիրները, այնպես Էլ կառավարող թիմի անդամները: Այս մասին, ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Իրադրությունը, որը ստեղծվել Էր մեր թիմի առանձին անդամների ծանր սխալների հետևանքով, ինչը մեր համաքաղաքացիների անկեղծ բողոքի պատճառ դարձավ, օրվա առաջին կեսին ամբողջությամբ կարգավորվեց մեր քաղաքական թիմի կողմից. դադարեցվեց Ուղղափառության միջազգային համաժողովը, ռուսական պատվիրակությունը լքեց երկիրը, մեր թիմի ղեկավարներն արեցին համապատասխան հայտարարություններ և հայտնեցին, որ հանգամանորեն կուսումնասիրեն տեղի ունեցած ամեն ինչ և պատասխանատվություն կպահանջեն թիմի անդամներից: Մինչդեռ յոթ ժամ անց Ռուսթավելիի պողոտայում արդարացի բողոքն օգտագործվեց դեստրուկտիվ քաղաքական ուժերի կողմից, և նրանք դուրս եկան Սահմանադրության շրջանակից»,- ասել է նա:

Բախտաձեն հավելել Է, որ այս պահին գլխավորը տուժածների առողջությունն Է: Նրանց թիվը, ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների, 70-ից ավելի Է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ