Աշխարհ

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն ընդլայնված նիստ է հրավիրել

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակում ընդլայնված ձևաչափով խորհրդարանական մեծամասնության նիստ է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, հանդիպմանը ներկա են եղել կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախարարաների կաբինետի մի քանի անդամներ:

Մինչ այդ «Վրացական երազանքի» գրասենյակում անցկացվել է իշխող կուսակցության քաղխորհրդի նիստը:

Աղբյուրը հայտնում է, որ հանդիպման գլխավոր թեման երկրում ստեղծված իրավիճակն է եղել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ