Աշխարհ

Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիան շարունակվում է

Թբիլիսիում նոյեմբերի 29-ի առավոտյան խորհրդարանի մոտ վերսկսվել է ընդդիմության բողոքի ակցիան համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով: Հանրահավաքից ուղիղ եթերում կադրեր է ցուցադրում Rustaveli 2 վրացական հեռուստաընկերությունը։

«Մենք կտեղավորվենք շենքի մոտ, որ պատգամավորներին հասցնենք բողոքի մեր հզոր ձայնը: Հուսով եմ, որ այսօր ոստիկանությունն այլեւս ջրանետներ չի գործածի»,-ասել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին:

Ակցիային մասնակցում են ինչպես «Ազգային շարժման» անդամները, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ «Եվրոպական Վրաստան շարժում հանուն ազատության» կուսակցությունից, ինչպես նաեւ քաղաքացիական շարժումների ակտիվիստներ:

Ի տարբերություն նախորդ օրերի՝ ոստիկանությունը չի սկսել հատուկ բարձր մետաղե արգելափակոցներ տեղադրել խորհրդարանի մերձակայքում: Պատգամավորները վաղ առավոտից սկսել են հավաքվել հանրապետության օրենսդիր մարմնում, որտեղ ուրբաթ օրը նշանակված են կոմիտիների լսումներ, բյուրոյի նիստ եւ լիագումար նստաշրջան: Խորհրդարանի բոլոր մուտքերը վերահսկում են ոստիկանության ուժեղացված կարգախմբերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ