Պաշտոնական այցով Հայաստան է մեկնելու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն: Սա Թալակվաձեի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Մկոյանի խոսքերով, Վրաստանի խորհրդարանի խոսնակի այցը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, սակայն այն հետաձգվեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո երկրում զարգացած իրադարձությունների պատճառով:
Հետաքրքրական է, որ այս տարի տարածաշրջանային այցերը Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն սկսել էր Թուրքիայից, ապա հունիսի 20-ին մեկնեց Ադրբեջան, որը կարելի է համարել չստացված, քանի որ բողոքի ակցիաների ֆոնին այցը խափանվեց և խոսնակը հրաժարական տվեց:
Հունիսի 20-ին ռուս պատգամավորի հետ կապված սկանդալի պատճառով հետաձգվեց նաև Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակի՝ հունիսին նախատեսված այցը Հայաստան:
