fbpx
Աշխարհ

Վրաստանում կարողացել են լուծել ռուս զբոսաշրջիների թվի նվազումից առաջացած խնդիրը

Վրաստանը այլ երկրներից եկող զբոսաշրջիկների թվի աճի հաշվին փոխհատուցել է ռուս զբոսաշրջիկների արտահոսքը երկրից։ Այս մասին հայտնում է երկրկի Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Վարչության փոխանցմամբ՝ Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 6 %-ով՝ համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ:

«Զբոսաշրջության ազգային վարչությունը ակտիվ շուկայավարման արշավ է իրականացրել ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, ներառյալ Մերձբալթյան երկրները, Պարսից ծոցի երկրներում, Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Ուզբեկստանում, Ղազախստանում և այլն, այսինքն՝ այն երկրներում, որտեղ հետաքրքրությունը Վրաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության նկատմամբ, բարձր է»,-նշվում է հաղորդագրությունում:

Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից հոկտեմբերն կազմել է ավելի քան 90 միլիոն դոլար, ինչը 5.2 %-ով ավելի է 2018-ի համեմատ:

Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած հակառուսական ցույցերի արդյունքում, ինչից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն արգելող հրամանագիր է ստորագրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ