fbpx
Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1310 նոր դեպք, ապաքինվել են ևս 632-ը։

Այս մասին հայտնում են կառավարական StopCov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 299038 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 282869-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 3971 պացիենտներ, որոնցից 12-ը՝ անցած օրվա ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ