Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 228 նոր դեպք

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք, ապաքինվել են ևս 425-ը։

Այս մասին տեղեկանում ենք կառավարական StopCov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 284061 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 275024-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 3822 պացիենտներ, որոնցից 11-ը՝ անցած օրվա ընթացքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ