Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, ապաքինվել են ևս 681-ը։
Այս մասին հայտնում է կառավարական StopCov.ge հատուկ կայքը։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 258351 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 249709-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 3194 պացիենտներ, որոնցից 16-ը՝ անցած օրվա ընթացքում։