Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք, ապաքինվել են ևս 91-ը։

Այս մասին հայտնում է StopCov.ge կառավարական հատուկ կայքը։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ով վարակման 272617 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 266344-ը։

Մինչ այս հիվանդությունից մահացել են 3567 պացիենտներ, որոնցից 4-ը վերջին օրվա ընթացքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ