Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 742 նոր դեպք, ապաքինվել են ևս 1081-ը։

Այս մասին հայտնում է Stopcov.ge կառավարական հատուկ կայքը։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 255564 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 245527-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 3108 մարդ, որոնցից 12-ը՝ անցած օրվա ընթացքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ