Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք, ապաքինվել են ևս 575-ը։

Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում հաստատվել է COVID-19-ի 360828 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 346792-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 5211 պացիենտներ, որոնցից 12-ը՝ անցած օրվա ընթացքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ