Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 779 նոր դեպք

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 779 նոր դեպք, ապաքինվել են ևս 1329-ը։

Այս մասին հայտնում են կառավարական Stopcov.ge Հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում հաստատվել է COVID-19-ի 326441 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 306264-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4379 պացիենտներ, որոնցից 16-ը՝ վերջին օրվա ընթացքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ