Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 897 նոր դեպք

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 897 նոր դեպք, ապաքինվել են ևս 196-ը։

Այս մասին տեղեկանում ենք կառավարական StopCov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 284958 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 275220-ը։ Մինչ այց հիվանդությունից մահացել են 3832 պացիենտներ, որոնցից 10-ը՝ անցած օրվա ընթացքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ