fbpx
Աշխարհ

Վրաստանում առգրավվել է մի քանի հազար տուփ մաքսանենգ ծխախոտ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Թբիլիսի և Ռուսթավի քաղաքներում առգրավել է ավելի քան 4 հազար տուփ առանց ակցիզի ծխախոտ և ծխախոտային արտադրանք: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»-ն։

Մի քանի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզի մի քանի անուն ծխախոտ և էլեկտրոնային ծխախոտների համար նախատեսված Heets ապրանքանիշի ծխախոտանյութի տուփ:

Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքն ավելի քան 14 հազար լարի է (5․3 հազար դոլար): Հարուցված քրեական գործով մեղավորներին 4-6 տարվա ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք` Վրաստանում այս տարվա ընթացքում ծխախոտն արդեն 2 անգամ թանկացել է: Առաջինը հունվարի սկզբին՝ 0․5 լարիով (19 ցենտ), երկրորդ անգամ` այս շաբաթվա սկզբին՝ կրկին միջինը 0․5 լարիով:

Թանկացման պատճառը Վրաստանի խորհրդարանի կողմից 2018-ի դեկտեմբերին Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն են, որոնց արդյունքում 10-30 տոկոսով ավելացել է ծխախոտային հարկը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ