fbpx
Հասարակություն

Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրություն է տարածել, որում  ասված է․

«Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որոնցից 2-ը մահացել են։

13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում»։

Ավելի վաղ հայտարարություններով էին հանդես եկել նաև ՀՀ ԱԻՆ-ը և Վրաստանում Հայաստանի դեպանությունը։

https://www.facebook.com/asatur.avagyan.39/videos/387429785518177/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ