fbpx
Աշխարհ

Վրաստանում բարձր որակավորման համալսարաններ են լինելու. Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ` Վրաստանում բարձր որակավորման համալսարաններ են լինելու, և «երեխաներին արտասահման ուղարկելու անհրաժեշտություն չի լինի»: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։

Վարչապետն ազգային գրադարանում «Կրթություն․ճանապարհ դեպի ազատություն» ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում կբացվեն այնպիսի բուհեր, որտեղ երիտասարդները կկարողանան ստանալ ամենապահանջված մասնագիտությունները, կստանան ազգային սերտիֆիկատ ու կկարողանան աշխատանքի անցնել աշխարհի յուրաքանչյուր առաջատար երկրում:

«Երբ ՀՆԱ-ի 6 տոկոսանոց ցուցանիշ ունենանք և ավելանան մասնավոր ներդրումները, դա նշանակում է, որ մեզ մոտ կլինեն ամենաորակյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները, Վրաստանի համալսարանները առաջատարներից կլինեն աշխարհում։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ