fbpx
Աշխարհ

Վրաստանում ցույցերի ժամանակ 37 մարդ է ձերբակալվել

Նոյեմբերի 18-ին խորհրդարանի դիմաց ակցիայի ժամանակ ձերբակալվել է 37 անձ, տուժել 4 մարդ եւ 2 իրավապահ: Այս մասին հաղորդում է վրացական «Առաջին ալիք»-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։

«Նրանք մեղադրվում են 173-րդ (իրավապահ մարմինների աշխատակցի օրինակ պահանջներին չենթարկում) եւ 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով:

Այսօր Ռուսթավելի պողոտայում տուժել է ակցիայի 4 մասնակից եւ 2 իրավապահ: Տուժածները բուժհաստատություններում համապատասխան զննություն են անցել»,-նշվում է հայտարարության մեջ:

Ընդդիմությունը խորհրդարանի մուտքը փակել է նոյեմբերի 17-ի երեկոյան: Ցուցարարերը նշել էին, որ դարպասները, որոնց վրա կողպեքներ են դրել, կբացեն միայն այն դեպքում, եթե պատգամավորները հավաքվեն քննարկելու համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ