fbpx
Աշխարհ

Վրաստանում դարձյալ պահանջում են փոխել ընտրական համակարգը

Վրաստանում դարձյալ բողոքի ակցիաներ են։ Երկրի ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները փետրվարի 5-ի առավոտից հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով փոխել երկրի ընտրական համակարգը:

«Մենք սկսել ենք բողոքի ակցիան, և այն չի ավարտվի, մինչև իշխանությունները չկատարեն իրենց խոստումը: Ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով, դրա համար մենք մինչև վերջ պետք է պայքարենք: Տեսնում եք, որ խորհրդարանի մոտ ժողովուրդ է հավաքվել, մենք «ամոթի միջանցքներ» ենք կառուցում, որոնցով պատգամավորները ստիպված են անցնել»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից Կակո Լափաուրին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում 2019 թվականի աշնանից զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ