Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը․ հնարավարոր է սահմանափակումները խստացվեն. newsgeorgia.ge

Այսօր Վրատանում գրանցվել է  կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը։

79-ամյա կինը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 31-ին։  Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Կորոնավիրուիսց մահացաության առաջին դեպքից պատճառով երկրի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ չի բացառվում՝ կարանտինային պայմանների խստացումը։

Վրաստանի վարչապետը հայտարարել է․

«Այս դեպքը պետք է մեզ ապացուցի, որ այս պայքարում որևէ փոխզիջում չկա: Խիստ քայլերը ինչ-որ մեկի քմահաճույքը չէ, դա ողբերգական անհրաժեշտություն է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ առաջին հերթին մենք պատասխանատու ենք մեր ծնողների, տարեցների համար»։

Գախարիան տեղեկացրել է, որ երկրի իշխանությունը ձեռնարկում է խիստ միջոցներ նման ողբերգական դեպքերը նվազագույնի հասցնելու համար։

Նրա խոսքով մարդու կյանքի հետ փոխզիջումներ չկան և անհրաժոտության դեպքում երկրում սահմանափակումները ավելի կխստացվեն։

«Մենք հասկանում ենք, որ պայքարում ենք երկու ճակատով՝ դա առողջությունն է, մարդկանց կյանքը, միևնույն ժամանակ, մեր տնտեսության պահպանումը: Կառավարության պարտականությունն է հաղթել այս երկու ճակատներում՝ ճիշտ հավասարակշռությամբ»,- ասել է վարչապետը։

Աղբյուրը՝  newsgeorgia.ge-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ