fbpx
Աշխարհ

Վրաստանում հրդեհների դեմ պայքարին ավելի մեծ թվով հրշեջներ են մասնակցում

Վրաստանի Շիդա Քարթլիի տարածաշրջանի Գորիի շրջանի Սակավրե գյուղի մերձակա անտառում կրակի դեմ պայքարին, որը բռնկվել է նախօրյակին՝ օգոստոսի 23-ի առավոտից, սկսել են մասնակցել ավելի մեծ թվով հրշեջներ:

Փրկարար հրշեջների թիվը 170-ից հասել է 250-ի: Այս մասին ասված է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ֆեյսբուքյան էջում:

Հինգշաբթի օրվա երեկոյան տվյալներով՝ հրդեհն ընդգրկել էր 40 հեկտար տարածք։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ