fbpx
Աշխարհ

Վրաստանում միջանկյալ ընտրություններ են

Այսօր՝ մայիսի 19-ին, Վրաստանում անցկացվում են միջանկյալ ընտրություններ:

Քաղաքացիներն ընտրում են Վրաստանի Զուգդիդի, Չիաթուրա, Խուլո, Զեստաֆոնի և Մառնեուլի քաղաքաքների քաղաքապետերին, ինչպես նաև Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի պատգամավորի։

Մթածմինդայում միջանկյալ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն առաջացավ, երբ այդ շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի նախագահ։

Նշենք նաև, որ Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից մեկը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ