fbpx
Աշխարհ

Վրաստանում փոթորկի պատճառով արգելված է ծով մտնել

Սև ծովի ափին հանգստացող զբոսաշրջիկները պետք է զգոն լինեն։ Սևծովյան ափի ողջ երկայնքով մոլեգնած փոթորկի պատճառով լողալու համար ժամանակավոր արգելք է սահմանված: Այս մասին Ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

«Ամբողջ Սև ծովի երկայնքով 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցված։ Եղանակային վատ պայմանների պատճառով փոթորկի ուժգնացում է սպասվում։ Կոչ ենք անում ծովում չլողալ»,-ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ