Վրացական ավիաընկերությունը նախատեսում է տարանցիկ թռիչքներ իրականացնել դեպի Բելառուս՝ Մինսկով դեպի Մոսկվա տարանցիկ թռիչքների հեռանկարով: Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն:
Նշվում է, որ ավիաընկերության տնօրեն Իգոր Ապցիաուրին հույս է հայտնել, որ նման թռիչքները կսկսվեն սեպտեմբերից:
Նա նաև պարզաբանել է, որ ավիաընկերությունը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Բելառուսի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը:
Հստակեցվում է, որ թույլտվությունը ստանալուց հետո փոխադրողը կսկսի բանակցություններ վարել բելառուսական կողմի հետ դեպի Մոսկվա թռիչքների վերաբերյալ:

