fbpx
Աշխարհ

Վրաստանում Շտապօգնության ծառայության բժշկուհին վարակվել է կորոնավիուսով․ Aliq.ge

Վրաստանի անհետաձգելի բուժօգնության և արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի ղեկավար Ամիրան Գոգիտիձեն հայտնել է, որ Թբիլիսիում Շտապօգնության ծառայության բժշկուհիներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։

Բժշկուհին վարակվել է իր ամուսնուց, ով աշխատում է Կենտրոնական բանկի պահոցում, նա ապրիլի 2-ին վարակված 7 աշխատակիցներից մեկն է:

Վարակված բուժաշխատողի հետ շփված բուժանձնակազմը ինքնամեկուսացվել է: Բժշկուհու վիճակը գնահատվում է բավարար։

Հիվանդի մոտ ախտանշաններ զգացվել են երեկ՝ նրա վերջին հերթապահությունը եղել է մարտի 31-ին։

Վարակված բուժաշխատողի հետ շփված բուժանձնակազմից  դեռ պարզ չէ՝ կան արդյոք վարակվածներ՝ այն կանչերի դեպքում, երբ բնակիչներին տվյալ բժիշկն է սպասարկել:

Հիշեցնենք՝ Վրաստանում սա բուժաշխատողի վարակի առաջին դեպքը չէ:

Մարտի 30-ին Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրը վարակվել էր հոգեկան խանգարումներ ունեցող կորոնավարակակրից։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ Aliq.ge.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ