fbpx
Աշխարհ

Վրաստանում ոստիկանությունը ազատել է խորհրդարանի մուտքերը

Վրացական ոստիկանությունը լույս նոյեմբերի 26-ի գիշերը ջրանետներ է կիրառել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը

«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն գործակալության լրագրողներին պատմել է մի քանի մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալության մասին:

Ցուցարարները փորձում են պատգամավորներին զրկել երեքշաբթի օրը լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից:

Հաղորդվում է, որ ոստիկանությունն այժմ վերահսկում է խորհրդարանի շենքի մուտքերը, սակայն ցուցարարների շղթան և նրանց մի քանի վրաններ շարունակում են մնալ տարածքում:

Բողոքի ցույցերը վերսկսվել էին երեկ:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ փոխզիջումներ չեն լինելու։

Նոյեմբերի 14-ից ի վեր, երբ տապալվեցին օրենսդրական փոփոխությունները, Թբիլիսիում բողոքի ակցիաները չեն դադարում: Իշխանություններին ստի մեջ մեղադրող ընդդիմադիրները կառավարությունից պահանջում են հրաժարվել աթոռներից և արտահերթ ընտրություններ անցկացնել համամասնական ընրակարգով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ