fbpx
Աշխարհ

Վրաստանում «խոզագրիպի» զոհերի թիվը հասել է 18-ի

Վրաստանում ևս մեկ մարդ է մահացել այսպես կոչված «խոզագրիպի» վիրուսից (H1N1. A գրիպի վիրուսի ենթատեսակ): Այդ մասին հունվարի 18-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ 41-ամյա տղամարդը մահացել է Զուգդիդում:
Նշվում է, որ H1N1 վիրուսից մահը հաստատվել է լաբորատոր եղանակով:

Ընթացիկ շաբաթվա սկզբին ԶԼՄ-ները հայտնել էին «խոզագրիպի» վիրուսից մահվան 17 դեպքի մասին: Այսպիսով, Վրաստանում այդ վիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի, ներառյալ մի կին, որը գտնվում էր հղիության 38-րդ շաբաթում, և 10-ամսական մի երեխա:

Մինչդեռ Վրաստանի առողջապահության նախարարությունում քանիցս հայտարարել են, որ երկրում չկա համաճարակի սպառնալիք, իսկ հիվանդության մակարդակն սկսել է իջնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ