fbpx
Աշխարհ

Վրաստանում Զուրաբիշվիլիից պահանջում են ներողություն խնդրել

Ընդդիմությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է երկրից ներողություն խնդրել վրացական բանակի ու նրա հնարավորությունների վերաբերյալ արած հայտարարության համար։

Զուրաբիշվիլին գիտնականների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել էր, որ իրենք ո՛չ բանակ ունեն, ո՛չ զենք, և չեն էլ ունենալու։

«Չկա նաև այնքան մեծ տնտեսական ներուժ, որ արագորեն գրավենք տարածաշրջանը, բայց մենք ունենք հսկայական, շատ ուժեղ զենք, որը կոչվում է գիտելիք, գիտություն, մշակույթ»,-ասել է Զուրաբիշվիլին գիտնականների հետ կայացած հանդիպմանը:

Ընդդիմությունը նախագահի խոսքերը գնահատել է որպես վիրավորանք բանակին ու ամբողջ երկրին:

«Ես և մենք՝ «Քաղաքացիական շարժումը», պահանջում ենք, որ պաշտոնով նախագահը և գերագույն գլխավոր հրամանատարը, իսկ իրականում երկրի մեծ խայտառակությունը, հրապարակավ ներողություն խնդրի երկրից և Վրաստանի զինված ուժերից»,-ասել է Ալեկո Էլիսաշվիլին:

«Լելո» շարժման անդամները, որը հիմնել է բանկիր Մամուկա Խազարաձեն, պաշտանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիից պահանջել են մեկնաբանել Զուրաբիշվիլիի արած հայտարարությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ