fbpx
Աշխարհ

Վրաստանը ցանկություն է հայտնել վերականգնելու ավիահաղորդակցությունը ՌԴ-ի հետ

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտնել է, որ իր երկիրը ցանկանում է վերականգնել ավիահաղորդակցությունը ՌԴ հետ: Նախարարը նշել է, որ Թբիլիսին միայն կողջունի այդ գործընթացի արագացումը: Նրա խոսքով՝ զբոսաշրջությունն ու ժողովրդների հարաբերոթյունները նպաստում են սրացման նվազմանը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Թբիլիսիի և Բաթումի օդանավակայաններում զբոսաշրջիկների քանակի կտրուկ նվազման մասին: Համաձայն նախնական հաշվարկների՝ Վրաստանի զբոսաշրջային հատվածը մոտ 700 մլն դոլարի վնաս է կրել:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր հերթին հայտարարել է, որ իշԽանությունները հանդես են գալիս ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման և ավիացիոն հաղորդակցության վերականգնման օգտին: Ընդ որում, ըստ նրա, առաջին քայլը պետք է Վրաստանն անի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ