fbpx
Աշխարհ

Վրաստանը դատապարտել է Աբխազիայի նախագահական ընտրությունները

Աբխազիայում ավարտվել են նախագահական ընտրությունները: Դրանց մասնակցել է 9 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ձայների 50 տոկոսից ավելին: Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե դրանց մասնակցի ընտրողների կեսը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է Աբխազիայում անցկացված ընտրությունները: Զուրաբիշվիլիի խոսքով՝ դրանք ոչ լեգիտիմ են և խախտում են Վրաստանի ազգային ինքնիշխանությունը:

«Աբխազիայի դե ֆակտո իշխանություններն այսօր ոչ լեգիտիմ «նախագահական ընտրություններ» են անցկացում: Վրաստանը քննադատում է այս ձևական գործընթացը՝ որպես մեր ազգային ինքնիշխանության հերթական ոտնահարում», – գրել է Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ