fbpx
Աշխարհ

Վրաստանը «Գազպրոմի» հետ գազի տարանցման բանակցություններ է վարում

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Քոբուլյանի խոսքերով՝ «Գազպրոմի» հետ բանակցությունները դեռևս չեն ավարտվել: Նախարարը մանրամասներ չի հրապարակել՝ խոստանալով դա անել բանակցությունների ավարտից հետո:

«Մենք «Գազպրոմի» հետ բանակցությունների փուլում ենք: Երբ գործընթացն ավարտվի, այն, ինչի մասին կարող ենք բարձրաձայնել, հանրությանը կտեղեկացնենք: Իհարկե, կան տարրեր, որոնք ըստ պայմանագրի գաղտնի են», – հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ