fbpx
Աշխարհ

Վրաստանը համաճարակի եզրին

Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն:

Տարեսկզբից արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաեւ Սամեգրելոյի (Արեւմտյան Վրաստան) եւ Կախեթի (Արեւելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս տարի կարմրուկի դեմ պատվաստումը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կատարվում Է անվճար:

Իմնաձեի խոսքով՝ վերջին երեք օրը պատվաստումներ են արվել շուրջ 12 հազար քաղաքացիների: Մասնագետները Վրաստանի բնակիչներին, հատակապես 20-ից մինչեւ 40 տարեկան տարիքային կատեգորիայի բնակիչներին, կոչ են անում պատվաստում ստանալ այն դեպքում, եթե նրանք չեն հիշում, թե ավելի վաղ պատվաստում անցել են արդյոք, հաղորդել Է Sputnik-Վրաստանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ