fbpx
Աշխարհ
05:00 11/03/2020

Վրաստանը կարանտին է սահմանել մի քանի երկրներից ժամանած անձանց համար

Վրաստանում կորոնավիրուսի տարածման և վարակի դեպքերի հայտնաբերման հետևանքով  չեղարկել են Իրանի, Չինաստանի և Իտալիայի հետ ավիահաղորդակցությունները:

Բացի, այդ երկրում պարտադիր կարանտին է սահմանվել Իրանում, Չինաստանում, Իտալիայում և Հարավային Կորեայում գտնված անձանց համար:

Մինչև մարտի 16-ը փակ են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, չեն աշխատում նաև թատրոններն ու թանգարանները:

Իշխանությունների խոսքով՝ խուճապ չկա, սակայն նրանք արտասահմանից վերադարձած անձանց հորդորում են ժամանումից 14 օրվա ընթացքում չշփվել մարդկանց հետ, իսկ նրանց, ովքեր գտնվում են Վրաստանում, խորհուրդ են տալիս արտասահման չմեկնել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ