fbpx
Աշխարհ

01:00 10/10/2019

Վրաստանը հաշվել է ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության արգելքի վնասի չափերը

Վրաստանը կրկին հաշվել է կորուստները՝ ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքի պատճառով։ Կորուստների մասին IMEDI հեռուստաալիքին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին։

Նրա խոսքով՝ երկիրը հուլիսին կրել է 57 մլն դոլարի, իսկ օգոստոսին՝ 56 մլն դոլարի կորուստ։ Սեպտեմբերին զբոաշրջային հոսքը Ռուսաստանից կրճատվել է 20 տոկոսով, ինչն ազդում է նաև բիզնեսի և մասնավոր ոլորտի վրա։

Կվրիվիշվիլին նշել է, որ առաջին կիսամյակում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն աճել են, և Թբիլիսիում, հիմնվելով այդ դինամիկայի վրա, երրորդ եռամսյակում ակնկալել են աննախադեպ բարձր ցուցանիշներ։

Վերեվ